К основному контенту

Сообщения

<<Արևիկ>> սոցիալ-կրթական կենտրոնի սաները, այսօր ներկա գտնվեցին ԵՊՀԻՄ-ում կազմակերպած երգիծական միջոցառմանը։ Միջոցառումը կազմակերպվել էր <<Բեմելես>> ստուդիայի կողմից։ Նրանք ներկայացան տարբեր կատարումներով` պարի, երգի, և թատերական համարներով։ Միջոցառման կազմակերպմանն աջակցել է նաև Տավուշի թեմը։ Միջոցառման նպատակն էր շրջաններում եւ մարզերում վեր հանել այն բոլոր երեխաներին, որոնք երբեւէ ցանկացել են լինել ասպարեզում։ Միջոցառման ավարտից հետո երեխաներն այցելեցին Իջեւանի Պատկերասրահ, եւ ծանոթացան Սամվել Մելքումյանի աշխատանքներին։ Ավելին, ոչ միայն ծանոթացան այլեւ անձամբ հանդիպեցին ու զրուցեցին նրա հետ։
Недавние сообщения

<< Հրաշափառ Հարություն>>

Սույն թվականի մայիսի երեքին Տավուշի թեմի Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնի մեդիագրագիտության դասընթացի մասնակիցները իրենց դասընթացավար Անուշ Աղասարյան ի գլխավորությամբ կազմակերպել էին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը նվիրված բաց դաս: Դասին ներկա էին Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնի տնօրեն Mery Gevorgyan ը և Թովմաս սարկավագը: Միջոցառումը սկսեց Թովմաս սարկավագը իր բովանդակալրից ելույթով: Նրա պատմածներից երեխաները ստացան նոր գիտելիքներ, ինչպես նաև ամրապնդեցին իրենց իմացածը: Աշակերտները ոգևորված էին տոնի խորհրդով և իմաստով: Գեղեցիկ և իմաստալից միջոցառմանը մասնակցելու և խրախուսելու համար շնորհակալ ենք ներկաներ Mery Gevorgyan ին, Թովմաս սարկավագին և մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր շա՛տ - շա՛տ սիրելի Անուշ Աղասարյան ին,ով համբերությամբ հանդուրժում և ուղղում է մեր թերությունները: