К основному контенту

Сообщения

Сообщения за апрель, 2019

ԾԱՂԿԱԶԱՐԴՆ ԻՋևԱՆՈՒՄ

ԾԱՂԿԱԶԱՐԴՆ ԻՋևԱՆՈՒՄ Այսօր Սբ․ Ներսես Շնորհալի եկեղեցում տեղի ունեցավ Ծաղկազարդի տոնակաարություն։ Պատարագը մատուցում էր Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։  Պատարագին եկել էին իրենց մասնակցությունն ունենալու Իջևան համայնքի տարբեր գյուղերի դպրոցներից, սոցիալ-կրթական կենտրոններից և այլ վայրերից։  Պատարագի ավարտին օրհնվեցին ուռենու և ձիթենու ճյուղերն ու բաժանվեցին ժողովրդին։Եվս մեկ տարի այս գեղեցիկ տոնը ՝ Ծաղկազարդը մեծ շուքով տոնվեց Իջևանում շնորհիվ Սրբազանի մեծ սիրո և նվիրումի։

Մայր Հայաստան

Այց դեպի 《Մայր Հայաստան》 հուշարձան Օրերս Տավուշի թեմի Արևիկ սոցիալ ֊ կրթական կենտրոնի մեդիագրագիտության խմբի աշակերտները այցելեցին 《Մայր Հայաստան》 հուշարձան։  Դասը վարում էր  Անուշ Աղասարյան ը։ Աշակերտների այցից ակնառու դարձավ, որ այդ հուշարձանը, որը պետք է խթաներ զբոսաշրջությունը Իջևանում, իրականում գտնվում է անմխիթար և ոչ բարվոք վիճակում։ Հուշարձանի շուրջբոլորն աղբի տարատեսակներ են։ Այսինքն առաջին հայացքից այդքան գրավիչ հուշարձանն իրականում մեծ հիասթափություն է առաջացն ում։  Այս ամենի հետ մեկ տեղ լուսարձակները ժանգոտված և ջարդոտված էին։ Հուսով ենք, որ մինչև հաջորդ այցը վերացված կլինեն բոլոր նշված թերությունները։ # Tavush   # Tahuys