<<Արևիկ>> սոցիալ-կրթական կենտրոնի սաները, այսօր ներկա գտնվեցին ԵՊՀԻՄ-ում կազմակերպած երգիծական միջոցառմանը։ Միջոցառումը կազմակերպվել էր <<Բեմելես>> ստուդիայի կողմից։ Նրանք ներկայացան տարբեր կատարումներով` պարի, երգի, և թատերական համարներով։ Միջոցառման կազմակերպմանն աջակցել է նաև Տավուշի թեմը։ Միջոցառման նպատակն էր շրջաններում եւ մարզերում վեր հանել այն բոլոր երեխաներին, որոնք երբեւէ ցանկացել են լինել ասպարեզում։ Միջոցառման ավարտից հետո երեխաներն այցելեցին Իջեւանի Պատկերասրահ, եւ ծանոթացան Սամվել Մելքումյանի աշխատանքներին։ Ավելին, ոչ միայն ծանոթացան այլեւ անձամբ հանդիպեցին ու զրուցեցին նրա հետ։
Комментарии
Отправить комментарий