К основному контенту

ԾԱՂԿԱԶԱՐԴՆ ԻՋևԱՆՈՒՄ

ԾԱՂԿԱԶԱՐԴՆ ԻՋևԱՆՈՒՄ

Այսօր Սբ․ Ներսես Շնորհալի եկեղեցում տեղի ունեցավ Ծաղկազարդի տոնակաարություն։ Պատարագը մատուցում էր Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ 

Պատարագին եկել էին իրենց մասնակցությունն ունենալու Իջևան համայնքի տարբեր գյուղերի դպրոցներից, սոցիալ-կրթական կենտրոններից և այլ վայրերից։ 


Պատարագի ավարտին օրհնվեցին ուռենու և ձիթենու ճյուղերն ու բաժանվեցին ժողովրդին։Եվս մեկ տարի այս գեղեցիկ տոնը ՝ Ծաղկազարդը մեծ շուքով տոնվեց Իջևանում շնորհիվ Սրբազանի մեծ սիրո և նվիրումի։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Մայր Հայաստան

Այց դեպի 《Մայր Հայաստան》 հուշարձան Օրերս Տավուշի թեմի Արևիկ սոցիալ ֊ կրթական կենտրոնի մեդիագրագիտության խմբի աշակերտները այցելեցին 《Մայր Հայաստան》 հուշարձան։  Դասը վարում էր  Անուշ Աղասարյան ը։ Աշակերտների այցից ակնառու դարձավ, որ այդ հուշարձանը, որը պետք է խթաներ զբոսաշրջությունը Իջևանում, իրականում գտնվում է անմխիթար և ոչ բարվոք վիճակում։ Հուշարձանի շուրջբոլորն աղբի տարատեսակներ են։ Այսինքն առաջին հայացքից այդքան գրավիչ հուշարձանն իրականում մեծ հիասթափություն է առաջացն ում։  Այս ամենի հետ մեկ տեղ լուսարձակները ժանգոտված և ջարդոտված էին։ Հուսով ենք, որ մինչև հաջորդ այցը վերացված կլինեն բոլոր նշված թերությունները։ # Tavush   # Tahuys

Մի թղթի պատմություն

<<Արևիկ>> սոցիալ-կրթական կենտրոնի սաները, այսօր ներկա գտնվեցին ԵՊՀԻՄ-ում կազմակերպած երգիծական միջոցառմանը։ Միջոցառումը կազմակերպվել էր <<Բեմելես>> ստուդիայի կողմից։ Նրանք ներկայացան տարբեր կատարումներով` պարի, երգի, և թատերական համարներով։ Միջոցառման կազմակերպմանն աջակցել է նաև Տավուշի թեմը։ Միջոցառման նպատակն էր շրջաններում եւ մարզերում վեր հանել այն բոլոր երեխաներին, որոնք երբեւէ ցանկացել են լինել ասպարեզում։ Միջոցառման ավարտից հետո երեխաներն այցելեցին Իջեւանի Պատկերասրահ, եւ ծանոթացան Սամվել Մելքումյանի աշխատանքներին։ Ավելին, ոչ միայն ծանոթացան այլեւ անձամբ հանդիպեցին ու զրուցեցին նրա հետ։